Մեկնարկել են Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները<br />


Մեկնարկել են Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները

  • 27-12-2010 16:04:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկեմբերի 27-ին մեկնարկել է Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին նվիրված ընդհանուր ժողովը, որն անցկացվում է ՀՀ ԳԱԱ-ի 5 բաժանմունքներում: Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացվել է 1 հայտ, իսկ 3 թղթակից անդամների համար` 11 հայտ: Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում հայտարարված թղթակից անդամների 4 տեղի համար հայտ է ներկայացրել 14 հոգի: Բնական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 1 տեղի համար ներկայացված է 2 հայտ, թղթակից անդամների 5 տեղի համար` 14 հայտ: Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացված է 2 հայտ, իսկ թղթակից անդամների 4 տեղի համար` 11 հայտ: Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 3 տեղի համար ներկայացված է 6 հայտ, թղթակից անդամների 6 տեղի համար` 23 հայտ: Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, դեկտեմբերի 28-ին ընդհանուր ժողովը կշարունակի իր աշխատանքը, կհայտարարվեն ընտրությունների արդյունքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն