Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետում


Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետում

  • 08-04-2015 14:33:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Ամերիկյան համալսարան՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնահարցերի վերաբերյալ դասախոսություն կարդալու՝ Բիզնեսի կառավարման ֆակուլտետի ուսանողների համար: Իր փորձառությունը և գիտելիքներն ապագա ղեկավարներին և ձեռներեցներին փոխանցելու կամավոր նախաձեռնության շրջանակում՝ Ռալֆ Յիրիկյանը բազմաթիվ դասախոսություններ է ունեցել Հայաստանի և արտերկրի մի շարք կրթական հաստատություններում ու համաժողովներում՝ օգնելու համար ուսանողներին գտնել բիզնեսում հաջողության հասնելու և ժամանակակից բիզնես կառուցվածքներն արդյունավետորեն կառավարելու իրենց բանաձևը, ինչպես նաև՝ գործնական նորարարական գիտելիքներ տալու նպատակով, ինչը կօգնի երիտասարդներին երկիրը մրցունակ դարձնել միջազգային շուկայում:
 
 
Նախքան կորպորատիվ պատասխանատվության գաղափարին և Հայաստանի համատեքստում ԿՍՊ-ի կիրառմանն անդրադառնալը՝ Ռալֆ Յիրիկյանը Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանողներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, որպես սոցիալապես պատասխանատու ընկերության՝ շահառուների նկատմամբ որդեգրած քաղաքականությունը: Ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձառությունից՝ նա ապագա ղեկավարներին և առաջնորդներին կոչ է արել բիզնես-ռազմավարության հիմքում ներառել ԿՍՊ սկզբունքները, ինչպես նաև կազմակերպական կարևորագույն որոշումների ընդունման գործընթացում մշտապես հաշվի առնել նպատակներ և շահեր ունեցող թե՛ ներքին և թե՛ արտաքին խմբերին:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է շահառուների ղեկավարման սկզբունքների, այդ թվում՝ մշտադիտարկման, նույնականացման, լսելու, վերլուծելու և հաղորդակցվելու սկզբունքների մասին:
 
«Գերազանց կատարողականի ձգտող կորպորատիվ ղեկավարը չպետք է թերագնահատի գլխավոր շահառուների մտահոգությունները ռազմավարական տեսանկյունից դիտարկելու, նրանց արժեքները և ուժերը պարզորոշ  գծագրելու կարևորությունը: Կորպորատիվ ղեկավարները պետք է կարողանան ընդունել ճիշտ որոշումներ, որոնք կապահովեն և կամրապնդեն կազմակերպական ռազմավարության համապատասխանությունը խոշոր բաժնետերերի շահերին: Կոմերցիոն կազմակերպությունները մեկուսացած չեն արտաքին աշխարհից: Դրանք բարոյական պարտավորություններ ունեն իրենց շահառուների, այդ թվում՝ սպառողների, հաճախորդների, կարգավորող մարմինների, մատակարարների, բաժնետերերի, շրջակա միջավայրի և հասարակության անդամների նկատմամբ»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
 
Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է պատասխանատու կառավարման սկզբունքների կարևորությունը՝ նշելով վերջինիս և կառավարման ավանդական համակարգի տարբերությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համոզված է, որ երկարաժամկետ կայուն ռազմավարություն մշակելուն և զարգացնելուն զուգահեռ ընկերությունները պետք է փորձեն հետադարձ արձագանք ստանալ շահառուներից՝ փոխըմբռնման հասնելու նպատակով:
 
10 տարուց պակաս ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աչքի է ընկել ոչ միայն որպես հեռահաղորդակցության առաջատար՝ շուկայի ամենախոշոր մասնաբաժնով, այլև՝ որպես նորարարությունների առաջամարտիկ: Ընկերությունը հեռահաղորդակցության առաջին և միակ օպերատորն է, որն առաջարկել է ծառայություններ 4G ցանցում, ինչպես նաև՝ ներմուծել և զարգացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության՝ կորպորատիվ գործունեության կարևորագույն մասը հանդիսանալու գաղափարը: Միաժամանակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է սոցիալական ներդրումներ ամենատարբեր ոլորտներում՝ նպաստելով այդ ոլորտների կայուն զարգացմանը և երկրի տնտեսական աճի ապահովմանը: Ընկերությունը զգալի ներդրումներ է կատարում՝ առողջապահության, մշակույթի, գիտության, երեխաներին առնչվող, շրջակա միջավայրի պահպանման, կրթության և գյուղական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում նորարարական ծրագրերի իրականացման համար:
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն