Հայ Կանանց Ճակատը ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել


Հայ Կանանց Ճակատը ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել

  • 15-04-2015 20:31:06   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 15-ին ՀՀ նախագահի նստավայրի դարպասների դիմաց տեղի ունեցավ Հայ Կանանց Ճակատի կողմից կազմակերպված բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամների:
 
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բավական կոպիտ վերաբերմունք ցուցաբերեցին և հրում էին ակցիայի մասնակիցներին դեպի փողոցի մյուս մայթ, իսկ մի որոշ ժաամանակ հետո արդեն սկսեցին հորդորել նրանց շարունակել իրենց ակցիան դիմացի մայթին։ Ավելի ուշ մասնակիցները համաձայնեցին ոստիկանների հորդորներին և շարունակեցին ակցիան դիմացի մայթին: Մոտ կես ժամ մասնակիցները վանկարկում էին Ազատություն քաղբանտարկյալներին, նշելով նրանց անունները և կոչ էին անում ժողովրդին անտարբեր չմնալ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման նկատմամբ և նաև հանրության շրջանում հարգանք վայելող ազատամարտիկների և մտավորականների ձերբակալության հանդեպ: Այս ամենից հետո, նրանք երթով շարժվեցին դեպի Ազգային Ժողով ոստիկանների ուղեկցությամբ: Փողոցով գնացող ավտոմեքենաները ազդանշան տալով սատարում էին ակցիայի մասնակցիներին, իսկ անցորդները իրենց վրդովմունքն էին հայտնում ապրիլի 7-ին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ: Բողոքի ակցիան տևեց 1 ժամ: Ակցիայի վերջում մասնակիցները հայտնեցին, որ այս ակցիան կրելու է շարունակական բնույթ, և կանայք հայտնվելու են ամենուր և իրազեկելու են ժողովրդին Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին այնքան ժամանակ մինչև չհասնեն ներկայացված պահանջների բավարարմանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play