ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության նախագահին


ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության նախագահին

  • 21-04-2015 17:55:51   |   |  Քաղաքական
 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրային։

Արտաքին գործերի նախարարն ողջունել է Խավիեր Ուրտադո Միրայի այցը ԼՂՀ՝ Արցախի և Եվրոպայի միջև կապերի շարունակական ամրապնդման ու զարգացման համատեքստում:

Կարեն Միրզոյանը հույս է հայտնել, որ Արցախի երիտասարդական կառույցները կներգրավվեն երիտասարդության շահերըխթանելու նպատակով հարցերի լայն շրջանակ ներառող միջազգային համագործակցության մեջ՝ անկախ իրենց բնակությաներկրի կարգավիճակից:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի միշարք հարցեր:

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play