Չինական վարժարանի նախագիծն իրականություն է դառնում


Չինական վարժարանի նախագիծն իրականություն է դառնում

  • 21-04-2015 18:22:57   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի  ծրագրի  աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքների իրականացման ընթացքին հետևելու նպատակով Երևան ժամանած  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  առևտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը:

Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են  դպրոցի նախագծային աշխատանքները, զուգահեռաբար ընթացքի մեջ են տարածքում գտնվող նախկին դպրոցի շենքի ապամոնտաժման աշխատանքները, այժմ նախապատրաստվում է  կառուցապատման ծրագրի պայմանագիրը, որը կողմերը կվավերացնեն  առաջիկայում:
Կարևորելով չինական դպրոցի ծրագրի նշանակությունը՝ կրթության, մշակույթի ոլորտում հայ-չինական հարաբերությունենրի ամրապնդման տեսանկյունից, նախարար Ա. Աշոտյանը գուհունակությամբ արձանագրել է, որ չինական կողմը հետևողականորեն իրագործում է ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը ևս աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին պատրաստ է օպերատիվ լուծումներ տալ: Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղել ջանքերը, որպեսզի չինարենի խորոցված ուսուցմամբ վարժարանի կառուցապատման աշխատանքները մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախագծի տեխնիկական և կազմակերպչական այլ հարցերի:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play