Հայաստանում կառուցվելու է հայ-իրանական խոշոր առևտրային կենտրոն


Հայաստանում կառուցվելու է հայ-իրանական խոշոր առևտրային կենտրոն

  • 23-04-2015 17:12:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Իրան-Հայաստան առևտրարդյունաբերական կապը զարգացնելու և ամրապնդելու  նպատակով Հայաստանում նախատեսվում է կառուցել խոշոր առևտրային կենտրոն, որտեղ վաճառվելու է Իրանից Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքատեսակներ,- ապրիլի 23-ին` «Նոյյան Տապանի» հետ զրույցում տեղեկացրեց Իրան-Հայաստան առևտրարդյունաբերական պալատի նախագահ, «Իրան-Հայաստան բարեկամության միության» ՀԿ նախագահ, «Սաթի» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Ահարոնյանը:
Ըստ նրա` Հայաստանում իրենց ընկերությունը իրականացնում է  պլաստմասե իրերի արտադրություն, որը Թուրքիայից ներմուծվող նույն ապրանքատեսակների համեմատ ավելի  բարձրորակ է:
Լ. Ահարոնյանի կարծիքով` յուրաքանչյուր առևտրականի համար կարևորը շահույթ ունենալն է, իսկ թե որ երկրից ձեռք կբերվի ապրանքը,  այդքան էլ կարևոր չէ. «Ես հիշում եմ 1992 թվականի պատերազմի ժամանակ ազերիները հայերին Սադախլուի տարածքում նավթ էին վաճառում»,- ասաց նա` հավելելով, որ  անհրաժեշտ է ստեղծել առևտրային սերտ կապեր, որպեսզի հայ առևտրականը Թուրքիայի փոխարեն Իրանից ապրանք ներմուծի:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play