Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները


Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները

  • 05-05-2011 19:13:13   | Հայաստան  |  Հասարակություն
Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող արդեն ավանդական դարձած դպրոցականների առարկայական օլիմպիադայի 2010-2011 ուսումնական տարվա քաղաքային փուլի մասնակից 1480 աշակերտներից հաղթող են ճանաչվել 57-ը: Երեւանի քաղաքապետարանում մայիսի 5-ին կազմակերպված հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը եւ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հաղթողներին են հանձնել Երեւանի քաղաքապետի առաջին կարգի դիպլոմներ եւ հուշանվերներ: Ողջունելով օլիմպիադայի հաղթողներին, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ուրախությամբ փաստել է, որ տարեցտարի մայրաքաղաքում ավելանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակիցների թիվը. <<Երկիրը ունենալով խելացի, կամային ուժեղ հատկանիշներով սերունդ ապահովում է իր հզորությունը>>,-նշել է Գայանե Սողոմոնյանը: 16 առարկաներից անցկացված օլիմպիադայի մի շարք հաղթողներ, հաղթանակ են գրանցել նաեւ հանրապետական փուլի մրցույթում: Հանդիսավոր արարողության շրջանակում հուշամեդալներով եւ դիպլոմներով են պարգեւատրվել նաեւ Լեհաստանի Տորուն քաղաքում կայացած <<Կանաչ, կապույտ աշխարհ>> մրցույթում հաղթող ճանաչված <<Հակոբ Կոջոյան կրթահամալիր>>-ի երկու աշակերտներ: Իսկ հանձնաժողովի նախագահները Երեւանի քաղաքապետի անունից արժանացել են դրամական պարգեւների եւ հուշանվերների:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play