Կարեւորն այն է, որ գործ են անում...<br />


Կարեւորն այն է, որ գործ են անում...

  • 22-12-2010 20:15:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ինչպես յուրաքանչյուր տարեվերջի, այս անգամ էլ հայրենի խորհրդարանի աշխատանքը իսկական թատերական ներկայացում էր հիշեցնում: Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը դկտեմբերի 13-ին գումարել էր արտահերթ նստաշրջան, ուր ներկայացված էր 35 օրինագիծ: Առաջինն ըմբոստացան ընդդիմադիր պատգամավորները' նշելով, որ իրենք պարզապես ժամանակ չունեն օրենքներին ծանոթանալու համար: ՀՅԴ խմբակցությունը արտահերթ նիստի երկրորդ օրն իսկ դիմեց բողոքի ծայրագույն միջոցի' բոյկոտելով խորհրդարանի աշխատանքը: Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու արտահերթ նիստի ո՜չ քննարկումներին, ո՜չ քվերակությանը, քանի որ կառավարությունը, ըստ նրա, որոշել է ,սղացնելե օրենքները: ,Մենք այս ոճը չենք ընդունում: Ընդ որում` ցանկում անպայման կարող են լինել օրենքներ, որոնց մենք կողմ կքվերակեինք, եթե քննարկմանը մասնակցեինք, ինչը չենք անելու: Առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումների արանքում դրված է այնքան կարճ ժամանակ, որ պարզ է դառնում, ո՛չ պատգամավորը կհասցնի ծանոթանալ օրենքին, ո՛չ կհասցնի առաջարկություններ անելե, – նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը' հավելելով, որ ստեղծված վիճակը իրենց առաջարկությունները մերժելու լավագույն տարբերակն է: Կոալիցիան, բնականաբար, բոյկոտի չգնաց, ,Ժառանգություննե ընտրեց պայքարի մեկ այլ ձեւ' խորհրդարանի աշխատանքները խաթարել 20-րոպեանոց ընդմիջումներով: Պարբերաբար բեմ էին դուրս գալիս ,Ժառանգությանե ներկայացուցիչները եւ քննարկումից առաջ, դեռ քննարկվող նախագծի անունն էլ չհնչեցրած, ընդմիջում խնդրում: Երբ արդեն երրորդ անգամ ,Ժառանգությունըե 20-րոպեանոց դադար խնդրեց, հանրապետականների նյարդերը տեղի տվեցին: Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե ,Ժառանգությունըե կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունն օգտագործում է խորհրդարանի աշխատանքները տապալելու նպատակով' դա համարելով ԱԺ նկատմամբ վիրավորական մոտեցում: Վարդան Այվազյանն անհասկանալի համարեց ,Ժառանգությանե գործելաոճը, իսկ Համլետ Հարությունյանն անգամ հուզվեց Ստեփան Սաֆարյանի հայտարարությունից, թե ,կառավարության ասելիքը հետեւյալն է' ուզում եք քննարկեք, նստեք, մինչեւ դեկտեմբերի 31-ը' ժամը' 24:00-ն, իսկ եթե ուզում եք շուտ գնալ տները, ուրեմն առանց քննարկման ընդունեք օրենքներըե: ,Ստեփան Սաֆարյանը փորձում էր այնքան ազնիվ ներկայացնել իրենց քաղաքական բլեֆը կամ դեմարշը, որ անգամ ես' փորձառու պատգամավորս, փորձում եմ հավատալ: Ոչ մի կապ չունեն այս ընդմիջումները ԱԺ-ի աշխատանքի կամ կանոնակարգի հետ: Քաղաքական տրյուկ է, դեմարշ: Ուղղակի իրենց պետք է դաե, –ասաց պրն. Այվազյանը: Գալուստ Սահակյանն էլ ,Ժառանգությանե այս քայլը քաղաքական կամակորություն որակեց: Ի վերջո, ընդդիմադիր խորհրդարանական ուժին հանդիմանեց նաեւ ԱԺ նախագահը: ,Դուք անարդար վերաբերմունք ունեք ԱԺ-ի նկատմամբ: Հետո խոսում եք ԱԺ-ի արժանապատվության մասին: Եթե որեւէ պատգամավոր, որեւէ խմբակցություն, ցանկություն չունի ինքն իր արժանապատվությունը պահպանելու, պաշտպանելու, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ արդյունավետ աշխատանքի մասին կարող է խոսք լինելե, – հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Հատկանշական է, որ կոալիցիոն ուժերից միայն ՀՀԿ-ն էր դեմ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելուն: Եթե ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն անգամ դեմ էին, ապա դա ամենեւին չզգացվեց: Այնուհետեւ պայքարը շարունակվեց ՀՅԴ եւ ,Ժառանգությունե խմբակցությունների միջեւ: ,Ժառանգությունըե մեղադրում էր Դաշնակցությանը կառավարության հետ պայքարում իրենց մենակ թողնելու մեջ: Ժառանգականները հայտարարեցին, որ բոյկոտելով Դաշնակցությունը նպաստում է օրենքների ընդունմանը' դաշտը թողնելով իշխանություններին: Դաշնակցությունն էլ, թե' նիստին ներկա լինելով' ,Ժառանգություննե ընդդիմության պատրանք է ստեղծում եւ լեգիտիմ դարձնում այդ օրենքների քննարկումն ու քվեարկությունը: Արտահերթ նիստի երկրորդ օրն արդեն ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե իրենց մտահոգությունները հաստատվում են: Դաշնակցությունը, չնայած կարճ ժամանակին, հասցրել էր որոշ օրենքների ծանոթանալ եւ առաջարկություններ ներկայացնել: Օրինակ' ,Պետական գնումների մասինե օրինագծում կառավարությունը, չունենալով քննարկման ժամանակ, այնուամենայնիվ մերժել էր առաջարկությունները: Պետք է նշել, որ Դաշնակցության ընտրած պայքարի ձեւը տվեց որոշակի արդյունք: Կառավարությունը դեկտեմբերի 16-ին արդեն արտահերթ նստաշրջանի օրակարգից հանեց մի շարք նախագծեր: Մասնավորապես, վարչապետից նամակ ստացվեց, ուր նշվում էր, որ օրակարգից հանվել են հինգ կարեւոր օրինագծեր: ,Իհարկե, մեր կառավարությունն ավելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցություններում, քան սեփական ժողովրդի եւ Ազգային ժողովի...ե, – ասաց Վահան Հովհաննիսյանը' հանրապետականների հետ նոր լեզվակռվի ,տոն տալովե: Այսքանը վեճերի մասին: Գալով ԱԺ բուն աշատանքին, նշենք, որ իրականում այս ամենը պարզաես բլեֆ էր: Բանն այն է, որ մշտապես խորհրդարանի քննարկմանն են ներկայացվում մեկ քառօրյայի ընթացքում շատ ավելի մեծաթիվ օրենքներ, քան այս անգամվա 35 հարցն էր: Դրանց քննարկումն իրականացվում է մասամբ կամ լրիվ դատարկ դահլիճում, ելույթ է ունենում ընդդիմությունը, ներկայացնում առաջարկներ, որոնք չեն ընդունվում: Իսկ օրենքներն ընդունվում են կոալիցիայի միանգամայն կողմ ձայներով: Սխալ կլինի պնդել, թե այս արտահերթն այդ առումով բացառություն էր: Երկրի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող շատ օրենքներ մշտապես ընդունվում են առանց հակակշիռ փաստարկների: Նույնն այս ագամ էր: Առանց ընդդիմության մասնակցության էլ առնվազն յոթ տասնյակ կողմ ձայներով ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք ,կարգավորելուե են մեր կյանքը հետայսու: Շատերը գուցե չհասկացան էլ օրենքի բովանդակությունը, կամ չէին էլ ծանոթացել դրան: Կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ գործ են անում... Խաչիկ Սեւունց Պիոներ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը