Դեւեջյանները շարունակում են աջակցել Հայաստանի երեխաներին եւ պատանիներին


Դեւեջյանները շարունակում են աջակցել Հայաստանի երեխաներին եւ պատանիներին

  • 29-04-2015 14:47:53   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Երեւան, 29 ապրիլի, 2015թ.: Արգենտինահայ բարերար Դեւեջյան ընտանիքի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ «Հայաստան» հիմնադրամն ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում իրականացնում է «5000 մարզահագուստ` սպորտդպրոցների սաներին» ծրագիրը: 
 
Ծրագրի արդյունքում սպորտային համազգեստ կունենան վերոնշյալ մարզերում գործող 28 մարզադպրոցների 6-16 տարեկան 4927 սաները: Բարերարների ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ Շիրակի մարզի Բավրա գյուղի հանրակրթական դպրոցի 73 աշակերտները, ովքեր ուսանում են Դեւեջյանների հովանավորությամբ կահավորված եւ համակարգչային դասասենյակով համալրված դպրոցում: Գյուղի նորակառույց համայնքային կենտրոնն` իր բուժկետով, գյուղապետարանով, գրադարանով, հանդիսասրահով, նույնպես բարերար ընտանիքի նվերն է Բավրայի բնակիչներին: Մեկ այլ համայնքային կենտրոն էլ Դեւեջյանների հովանավորությամբ /ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ/ ներկայումս կառուցվում է ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում:
 
«5000-ն ասես խորհրդանշական թիվ է Դեւեջյանների համար. մեկ տարի առաջ էլ նրանց հոգածությամբ 5000 ֆուտբոլի գնդակ նվիրաբերվեց Հայաստանի հանրակրթական դպրոցներին: Մնում է հուսալ, որ Դեւեջյանների յուրաքանչյուր այցը հայրենիք նորովի կոգեշնչի նրանց»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play