Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում


Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում

  • 11-05-2015 16:09:21   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 12-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը` բացառությամբ՝ Արցախի, Տիգրան Մեծի պողոտաների, Երկաթուղայինների, Աճեմյան  փողոցների, Վարդաշեն, Սարի Թաղ, Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play