Շնորհվել են ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում
20-12-2010 15:04:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ է շնորհվել` հաշվի առնելով 2010թ.-ի հանրապետական ստուգատեսների արդյունքները:
Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, 2010թ.-ի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհվել է.
1-ին տեղ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքին,
2-րդ տեղ` Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին,
3-րդ տեղ` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքին:
2010թ.-ի «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհվել է.
1-ին տեղ` Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին,
2-րդ տեղ` Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքին,
3-րդ տեղ` Վայոց ձորի մարզի Արենի գյուղական համայնքին:
2010թ.-ի «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհվել է.
1-ին տեղ` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 2-րդ եւ 4-րդ շենքերի բակին,
2-րդ տեղ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բակին,
3-րդ տեղ` Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 1/1-ին եւ 1/2-րդ շենքերի բակին: