Շնորհուել են ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագաւառում<br />


Շնորհուել են ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագաւառում

  • 20-12-2010 15:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի կարգադրութեամբ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագաւառում ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ է շնորհուել` հաշուի առնելով 2010թ.-ի հանրապետական ստուգատեսների արդիւնքները: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, 2010թ.-ի «Լաւագոյն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհուել է. 1-ին տեղ` Կոտայքի մարզի Չարենցաւան քաղաքային համայնքին, 2-րդ տեղ` Սիւնիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին, 3-րդ տեղ` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքին: 2010թ.-ի «Լաւագոյն գիւղական մարզական համայնք» մրցանակը շնորհուել է. 1-ին տեղ` Արմաւիրի մարզի Փարաքար գիւղական համայնքին, 2-րդ տեղ` Տաւուշի մարզի Աչաջուր գիւղական համայնքին, 3-րդ տեղ` Վայոց ձորի մարզի Արենի գիւղական համայնքին: 2010թ.-ի «Լաւագոյն մարզական բակ» մրցանակը շնորհուել է. 1-ին տեղ` Երեւան քաղաքի Շենգաւիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 2-րդ եւ 4-րդ շէնքերի բակին, 2-րդ տեղ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բակին, 3-րդ տեղ` Երեւան քաղաքի Աւան վարչական շրջանի Իսահակեան թաղամասի 1/1-ին եւ 1/2-րդ շէնքերի բակին:
  -   Սպորտ