Շվեդիայի կրթության և հետազոտությունների նախարարը մասնակցել է Երևանյան գագաթաժողով-2015-ին


Շվեդիայի կրթության և հետազոտությունների նախարարը մասնակցել է Երևանյան գագաթաժողով-2015-ին

  • 14-05-2015 12:07:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեդիայի կրթության և հետազոտությունների նախարար Հելեն Հելմարկ Կնուտսոնի հետ: Արմեն Աշոտանը շնորհակալություն է հայտնել վերջինիս նախարարական գագաթաժողովին մասնակցելու համար` ընդգծելով, որ այն կարևոր է ոչ միայն Բոլոնիայի գործընթացի ապագայի, այլ նաև երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսակետից: Նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, մասնավորապես, միջպետական բուհերի առկայությունը և բուհերի ինքնավարության սկզբունքները: Արմեն Աշոտյանի խոսքով` Բոլոնիայի գործընթացին անդամագրվելուց հետո սկսվել են հսկայածավալ բարեփոխումներ, այդ թվում` կրթության որակի հետ կապված: Դրա հետևանքով կրկնակի կրճատվել է ոչ պետական բուհերի թիվը, նոր ընթացք է ստացել միջազգային հավատարմագրման գործընթացը: Նախարարի խոսքով` եվրոպական ոչ մի երկրում դեռևս վերջնականապես չեն ավարտվել կրթական բարեփոխումները, և միշտ առկա են նոր մարտահրավերներ: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ բուհերում սովորում են մեծ թվով օտարերկրյա ուսանողներ տարբեր երկրներից` ընդգծելով, որ ՀՀ բուհերում կրթությունը գրավիչ է` իր մատչելի գնի և որակի հետ կապված:
Հելեն Հելմարկ Կնուտսոնն կարևորել է բուհերի միջազգայնացման խնդիրը` այդ համատեքստում ընդգծելով միջբուհական համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրերը: Նա ներկայացրել է նաև կրթության ոլորտում կանանց և տղամարդկանց ներգրավվածության մասին տեղեկատվություն, մասնավորապես, գիտահետազոտական ծրագրերում:
 Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեդիայի Թագավորության Կառավարության միջև կրթության և հետազոտության բնագավառներում  համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play