ԻՏՁՄ-ն ձգտելու է, որպեսզի 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում


ԻՏՁՄ-ն ձգտելու է, որպեսզի 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում

  • 25-05-2015 17:06:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մայիսի 22-ին Աղվերանում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 15-րդ տարեկան համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարները, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները և այլ հյուրեր:
 
Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը նշեց. «70 ընկերություն արդեն ԻՏՁՄ անդամներ են, և կարելի է ասել, որ ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները միացել են կազմակերպությանը»: Հովհաննես Ավոյանը նաև ամփոփեց 2014 թ. ընթացքում միության կողմից կազմակերպված միջոցառումները՝ առանձնացնելով Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «Դիջիտեք Էքսպո»-ն, որին 2014-ին մասնակցեց 120 ընկերություն, իսկ այցելուների թիվն անցավ 30000 այցելու:
 
ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ միությունը նպատակ ունի 2018-ին ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1300-ի, այսինքն՝ ավելացնել 900-ով: ԻՏՁՄ-ի առաջնային նպատակներից է այն, որ 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում:
 
Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրություն: ԻՏՁՄ նախագահի պաշտոնում ընտրվեց «ԱյՅուՆեթվորքս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Եսայանը: Ա. Եսայանը փոխարինման է եկել Հովհաննես Ավոյանին, ով ԻՏՁՄ նախագահն էր միության ստեղծման օրից և մեծ ավանդ է ներդրել միության կայացման և զարգացման գործում: Քվեարկության ընթացքում ԻՏՁՄ վարչության անդամներ ընտրվեցին «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ
 
Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մայքրոսոֆթ Արէյ» ընկերության տնօրեն Եվա Հյուսյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը և «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play