Պաշտպանության նախարարը հյուրընկալել էր «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին


Պաշտպանության նախարարը հյուրընկալել էր «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին

  • 26-05-2015 18:12:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին և տեղեկատվական անվտանգության ասպարեզում դրանց կիրառմանը:
 
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել էր հայտնի «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին:
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ նախարար Օհանյանը ողջունելով ներկաներին՝ փաստեց, որ այսօր շատ կարևոր է ճիշտ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի անվտանգության գործում: Միևնույն ժամանակ նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ուրախ կլինի էլ ավելի խորացնել համագործակցությունը ընկերության հետ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play