«Վրաստանի կառավարությունը փնտրում է գլխավոր շարժառիթը, որը թույլ կտա գնացած քաղաքացիների մեջ վերադառնալու ցանկույթուն ստեղծել».Վրաստանի վաչապետ


«Վրաստանի կառավարությունը փնտրում է գլխավոր շարժառիթը, որը թույլ կտա գնացած քաղաքացիների մեջ վերադառնալու ցանկույթուն ստեղծել».Վրաստանի վաչապետ

  • 28-05-2015 11:27:44   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 
Վրաստանի վարչապետի խոսքերի համաձայն` Կառավարությունը փնտրում է գլխավոր շարժառիթը, որը թույլ կտա արտասահման մեկնած Վրաստանի քաղաքացիներին վերադառնալ հայրենիք: Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է մայիսի 27-ին «վրացական սփյուռքի» օրվան նվիրված միջոցառման ընթացքում: «Ընտանիքների մեծամասնությունը, որը մեկնել է արտասահման, այլևս մտադիր չէ Վրաստան վերադառնալ: Կառավարությունը փնտրում է գլխավոր շարժառիթը, որը թույլ կտա գնացած քաղաքացիների մեջ վերադառնալու ցանկույթուն ստեղծել: Մենք հսկայական ռեսուրս ունենք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հարյուր հազարավոր տաղանդավոր վրացիներ սփռված են աշխարհով մեկ: Պետությունը պետք է հոգ տանի իր քաղաքացիների մասին: Ըստ պաշտոնական տվյալների` Վրասատնում մենք ընդամենը 3 7000 000 ենք մնացել: Դա ողբերգություն է», -մայիսի 27-ին հայտարարել է Վրաստանի վաչապետը:
«Մեր գլխավոր խնդիրն է ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը: Մենք չենք տեսնում այն եզակի ռեսուրսները, որոնք ունենք: Մենք մշակել ենք մի քանի շրջանների ռեսուրսները և պարզվել է, որ մենք հսկայական պոտենցյալ ունենք: Մենք ունենք եզակի բնական և այլ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ է ճիշտ օգտագործել: Վրաստանը, ունենալով նման հարստություն, չպետք է աղքատ երկիր լինի, մեր քաղաքացիները չպետք է կարիքի մեջ ապրեն», -ասել է Վրաստանի Կառավարության ղեկավարը:
«Անցած 25 տարիների ընթացքում մենք մեկ սխալ չէ, որ թույլ ենք տվել, որով վնաս ենք հասցրել մեր երկրին: Մենք, չնայած ոչ ընդմիշտ, բայց զրկել ենք մեր քաղաքացիներին զարգացման և ծաղկման հեռանկարներից ու հնարավորություններից: Այսօր մենք ինքներս պետք է որոշենք, թե որ երկրում ենք ուզում ապրել: Երկիրն ուժեղ կլինի միայն այն ժամանակ, երբ նրա հասարակությունը միավորված կլինի: Կառավարությունը ոչինչ չի կարող անել առաց քաղաքացիների մասնակցության և աջակցության: Հատկապես երկրի քաղաքացիներն են Կառավարության իշխանության աղբյուրը: Այսօր մենք միտված ենք, որպեսզի մեր քաղաքացիներին հնարավորություն տանք առավելագույնս մասնակցել իրական ժողովրդավարական Վրաստան կառուցելու մեջ», -մայիսի 27-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը մայիսի 27-ին դիմել է երկրի Արդարադատության նախարարին Վարչական կոդեքսի համար լրացումներ մշակել, որոնց համաձայն` անձինք, որոնք կցանկանան անձնական փաստաթղթերում տվյալներ փոխել իրենց սեռի վերաբերյալ, կարողանան անել դա: Ինչպես ասվում է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի պաշտոնական հղման մեջ, «կանոնակարգերի փոփոխությունը թույլ կտա տրանսգենդերներին փոփոխություններ կատարել իրենց անձնական տվյալներում սեռի մասին: Մի խոսքով քաղաքացին, որն ուզում է, որ իր փաստաթղթերում փոփոխվի իր իսկ սեռը, պետք է ունենա նման հնարավորություն: Այնպես, ինչպես այդ հնարավորությունն ունեն այն մարդիկ, որոնք փոխում են իրենց անունները կամ ազգանունները»:
Վրաստանի Կենտրոնական Բանկը մայիսի 27-ին հաստատել է լարի փոխարժեքային կուրսը` 1 դոլարն արժե 2.2905 լարի: Լարին արժեզրկվել է նաև եվրոյի նկատմամբ: 1 եվրոն արժե 2.4907 լարի: Լարին շարունակում է արժեզրկվել:
Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն` 2014թ.-ին 2013թ. համեմատությամբ Վրաստանում գործազրկության մակարդակը կրճատվել է 2.2% և կազմել է 12,4%: «Հարկ է նշել, որ 2014թ. գործազրկության մակարդակը երկրում շատ լավ արդյունքներ է ցույց տվել անցած 11 տարիների ընթացքում: 2014թ. աշխատունակ քաղաքացիները (15 և ավելի տարեկան քաղաքացիները) կազմել են 66.5% երկրի բնակչության ընդհանուր քանակից», -ասված է պաշտոնական վիճակագրությունում:
Տնտեսության բնագավառում աշխատող փորձագետները կասկածում են Ազգային Վիճակագրական գործակալության մատուցած տվյալների հավաստիության մեջ երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ: «Միտման ցուցանիշն իրական է: Եվ դա լավ է, որ գործազրկության մակարդակը կրճատվում է… Բայց ինչքանով են այդ թվերն արտացոլում Վրաստանում գործազրկության պատկերը: Վրաստանում աշխարհի ամենաբարձր մակարդակներից մեկն է քաղաքացիների ինքնուրույն աշխատանքի տեղավորումը: Քաղաքացիների 60%-ից ավելին իրենք են իրենց գործատուն: Մի խոսքով քաղաքացիների 60% ապրում է, ինչպես կարող է… Այդ ցուցանիշը գրեթե 4 անգամ մեծ է, քան քաղաքացիների ինքնուրույն աշխատանքի տեղավորման միջին եվրոպական ցուցանիշը: Վրաստանում գործազուրկների քանակը շատ ավելին է, քան այն թիվը, որը մեզ տրամադրում է երկրի վիճակագրական ծառայությունը: Վրաստանի քաղաքացիների 40-45% ավելին գրոծազուրկ է», -հայտարարել է Սոսո Արչվաձեն:
 
http://armenian-community.ge/News/1112?lang=rus 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play