Բակո Սահակյանը ներկա է գտնվել <<Խնոցի>> արցախյան փառատոնին


Բակո Սահակյանը ներկա է գտնվել <<Խնոցի>> արցախյան փառատոնին

  • 02-06-2015 17:29:24   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել  <<Խնոցի>> արցախյան փառատոնին:
Նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման կարեւոր միջոցներից մեկը` նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական:
Փառատոնին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play