Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն


Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

  • 05-06-2015 15:39:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանի և Մոսկվայի միջև առկա համագործակցության ծրագրի շրջանակում գործարար կապերի ընդլայնման նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պատիրակության խնդրանքով` այցելություն է կազմակերպվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ 
 
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել ուսուցման ընթացքին: Տեղում առաջարկվել է դիտել սաների արվեստի ու տեղեկատվական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրությամբ աշխատանքները, նաև ունկնդրել կենտրոնի երաժիշտ սաներին։ 
Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր շրջայցի համար` հյուրերը նշել են, որ կենտրոնից հեռանում են մեծ տպավորություններով ու հիացմունքով, ինչպես նաև հնարավոր համագործակցության հաստատակամությամբ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play