Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում<br />


Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում

  • 14-12-2010 21:08:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 14-ին այցելել է հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, որտեղ ծանոթացել է զինծառայողների ծառայության պայմաններին: Կարեւորելով հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում, Ս.Օհանյանը նշել է, որ Արցախյան պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաեւ գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել հայրենիքի խաղաղ երկինքը: Ըստ ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Ս.Օհանյանը մասնակցել է զորամասի սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման արարողությանը: Պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ մշտապես ամեն ինչ արվելու է, որպեսզի զինծառայողները զերծ լինեն կենցաղային խնդիրներից եւ հստակորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն