«Գյուղատնտեսությունում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան».Սերգո Կարապետյան


«Գյուղատնտեսությունում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան».Սերգո Կարապետյան

  • 30-06-2015 18:49:34   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովին,
 
 
 
«Հարգելի գործընկերներ,
 
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
 
          Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի նպատակ է բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը` գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի բարենպաստ պայմաններ:
 
Գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, այդ են վկայում հետևյալ ցուցանիշները:
 
2014 թվականի տվյալներով ոլորտում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի 19.7 %-ը: Ագրովերամշակող ոլորտի հետ միասին մասնաբաժինը կազմել է 26.3 %:
 
          Գյուղատնտեսությունում զբաղված են հանրապետությունում ընդհանուր զբաղ-վածների 36.3 %-ը: Գյուղական բնակավայրերում բնակվում են հանրա­պետության բնակ-չության ավելի քան 36.0 %-ը:
 
          Տեղական արտադրության հաշվին, էներգետիկ արժեքով գնահատված, ապա-հովվում է առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության ավելի քան 60 %-ը:
 
          Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության մեջ, 2014 թվականի տվյալներով, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 21.0 %, իսկ միայն  արտահանման մեջ` 28.0 %:
 
           Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգու­թյան խնդիրներից՝ իրականացվել և շարունակվում են գյուղա-տնտեսության զար­գաց­մանն ուղղված աջակ­ցության ծրագրերը, որոնք որոշակիորեն նպաստել են ոլորտում դրական տեղաշարժերի:
 
          Տնտեսական աճի ապահովման հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերումներից է ցանքա­տարածությունների ավելացումը և արդյունքում` վարելահողերի նպատակային օգտա­գործման մակարդակի բարձրացումը: Այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է 74.4 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարածությունները 2010-2014 թվականների ընթացքում ավելացել են շուրջ 50.0 հազ. հեկտարով: Այդ միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարում: Ըստ օպերատիվ տվյալների, ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են շուրջ 17.0 հազ. հեկտարով և կազմել 350.0 հազ. հեկտար, վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով շոււրջ 78.0 %-ի:
 
          Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև անասնագլխաքանակի ավելացման ուղղու­թյամբ:
 
          Գյուղա­տնտե­սության ար­տադ­րության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համա­խառն ներքին արդյուն­քի մեջ ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավե­լացման: 2014 թվա­կանին 3.4 % ՀՆԱ-ի հավելաճի նպաստման 1.5 տոկոսային կետը կամ 44.1 %-ը բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին:
 
          Նշվածի հետ մեկտեղ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանն են ուղղվում պետական աջակցության մի շարք ծրագրեր:
 
Հակիրճ անդրադառնամ այդ ծրագրերից հիմնականներին:       
 
Հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, հացահատիկային տնտեսության զարգացմանը, ցորենի ինքնաբավության մակար­դակի բարձրացմանն է ուղղվել «Ցորենի սերմանաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմացուներով, մատչելի պայմաններով, բավարավել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը: Ծրագիրը շարունակվելու է նաև ընթացիկ տարում:
 
Հացահատիկային տնտեսության, կերարտադրության զարգացմանն է ուղղվել նաև 2011 թվականից իրականացվող «Գարնանացանի համար գարու, եգիպտա-ցորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված գարնանացան գարու, եգիպտացորենի, կորնգանի և առվույտի բարձր վերարտադրության սերմերով բավարավել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը շուկայական գներից 50.0 %-ով ցածր գներով:
 
Ընդհանուր առմամբ, սերմնաբուծության, սերմ­ապահովության բնագավառում իրականացված ծրագրերը նպաստեցին հացահատիկային մշակաբույսերի ցանքա-տարածությունների ավելացմանը, հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը: Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2014 թվականին գերա­զանցեցին 2010 թվականի մակարդակը 81.0 %-ով, իսկ բերքատվությունը բարձրացավ շուրջ 54.0 %-ով: Ցորենի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում ավելացան ավելի քան 84.0 %-ով, իսկ բերքատվությունը` 52.4 %-ով: Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Այդ ցուցանիշը 2014 թվականի համար գնահատվում է 52.0 %, 2010 թվականի 33.5 %-ի դիմաց: Նախանշված է ցորենի ինքնաբավության մակարդակը 2020 թվականին հասցնել 65.0 %-ի:
 
          Վերջին տարիներին իրականացվել և ներկայումս էլ շարունակվում է գյուղա-տնտեսությունում օգտագործվող հիմնական նյութական ռեսուրսների մատչելիության բարձրացման միջոցառումները: Դրան է ուղղվել <<Հողօգտա­գործողներին գյուղա­տնտեսական աշխատանքների համար մատչելի գներով հանքային պարար­տանյու­թերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակ­ցության>> ծրագրերը: Այդ ծրագրերի շրջանակում մարզերի կողմից ներկայացված պահանջարկին համապատասխան, շուկայականից 40-50 % ցածր գնով, ներառյալ փոխադրման ծախսերը, տնտեսավարողներին մատակարարվել է ազոտական, ֆոսֆորական և կալյումական պարարտանյութեր, ինչպես նաև` շուկայականից էականորեն ցածր գներով` դիզելային վառելանյութ:
 
Գյուղատնտեսության կայունության և մրցունակության բարձրացման համար կարևոր է համարվում վարկային ռեսուրսների մատչելիության մա­կար­­­դակի բարձրա­ցումը: Վերջինիս նպաստել է 2011 թվականից մեկնարկած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների սուբսի­դավորման» ծրագիրը:
 
           Ծրագրի շրջանակներում հանրա­պե­տության կառա­վարության կողմից հաս­տատ­­ված կարգին համապա­տաս­խան ոլորտին տրա­մա­դրվում են մատչելի` 14 % տոկո­սադրույքով, հայկական դրամով վարկեր, որի 6 տոկոսային կետը սուբսի­դա­վորվում է պետու­թյան կողմից:
 
       2011 թվականի ապրիլ ամսից մինչև օրս գյուղա­տնտեսությունում տնտեսա­վա­րող­ներին տրա­մադրվել է 76 միլիարդ 600 միլիոն դրամ ընդհանուր գումարով, 88000 միավոր վարկ: Նշված ժամանակահատվածում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 824 միլիոն դրամ: 2015 թվականի համար ծրագրի առաջին փուլն ավարտական գործընթացում է, որի վարկավորման գումարը կազմում է 8 միլիարդ 200 միլիոն դրամ, երկրորդ փուլում` աշնանը նախատեսվում է ևս 7 միլիարդ դրամի վարկավորում:
 
          Գյուղատնտեսության ոլորտում անասնաբուծության խթանմանն են նպաստել վերջին տարիներին իրա­կանացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, «Տավարա­բուծության զարգացման ծրա­գիրը»: Վերջինիս շրջանակներում եվրոպական երկրներից հանրապետություն է ներկրվել շվից, հոլշտին և սիմենթալ ցեղերի շուրջ 2000 գլուխ տոհմային երինջ, որոնք մատչելի` տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են հանրապետության անասնապահական տնտեսություններին: Ստացվել են բարձր տոհմային և մթերատու հատկանիշներով օժտված, տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող բարձրարժեք տոհմային հորթեր: Մի շարք ընկերություններում ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է 7-8 հազար կգ կաթ, որը ավելի քան 3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը: 2015 թվականին նախատեսվում է արտերկրից ներկրել 707 գլուխ տոհմային երինջ, որի առաջին խմբաքանակը` 257 գլուխ կներկրվի մինչև օգոստոսի վերջը:
 
Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու, մսի և մսամթերքի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև բնակավայրերում և ճանապարհամերձ տարածքներում կենդանիների մորթը նվազագույնի հասցնելու նպատակով՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հանրապետության 4 մարզի 5 համայնքում կառուցվել և շահագործման են հանձնվել սպանդանոցներ:
 
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի իրականացվում է կենդանիների 8 վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, անասնահակահամաճարակային կանխար-գելիչ տարեկան շուրջ 9.0 մլն միջոցառում, որի արդյունքում հանրապետությունում ապահովվել է կայուն անասնահամաճարակային վիճակ:
 
          Հանրապետության անասնապահության զարգացման համար առանձնակի կարևորվում է <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որն ընդգրկում է հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղական համայնքները, որտեղ բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։
 
          Ծրագրի նպատակն է՝ աջակ­ցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռ­նային և սահմանա­մերձ հա­մայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիու-թյան ապա­հովման, ջրար­­բիացման, դեգ­րադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերա­մշակման կարողությունների ստեղծման, նորա­րա­րական տեխնոլոգիաների ներդրման, անասնաբուժական և տոհմային աշխա­տանքների բարելավման և այլ միջոցներով։
 
          Ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն, տնտեսված միջոցների հաշվին, աշխատանքներն իրականացվել են 91 համայնքում: 
 
Նշված համայնքներում ծրագրում ընդգրկվածների թիվը կազմում է 160.0 հազ. մարդ կամ 40.0 հազ. ընտանիք: Ծրագրի շրջանակներում արդեն ջրարբիացվել է շուրջ 250.0 հազ. հա արոտ` հանրաապետության արոտների շուրջ 25 %-ը:
 
91 համայնք­ներում ձևավորվել են «Համայնքի արոտ­օգտա­գործողների միավորում» սպառո­ղական կոոպե­րատիվներ: Ստեղծված կոոպերատիվների գործու-նեու­թյունը բարելա­վելու, դրանց կարողությունները հզորացնելու համար կոոպե-րատիվների համար իրականացվում է տարբեր բնույթի աջակցություն, այդ թվում`
 
-          տրամադրվել է 550 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից՝ 124 անիվավոր տրակտոր,
 
-          կառուցվել է շուրջ 165 կմ ջրագիծ, տեղադրվել է 204 խմոց,
 
-          49000 քառ. մետր տարածության վրա կատարվել են արոտների ճանապարհների անցա­նե­լիության ապահովման աշխատանքներ,
 
-          հեռագնա արոտավայրերում կառուցվել են 8050 քառ. մետր ընդհանուր մակերեսով 12 փարախներ, անասնապահի 12 տնակներ, շահագործման են հանձնվել 2 անասնաբուժական սպասարկման կենտրոն:
 
Ծրագրի իրականացման արդյունքում ընդգրկված համայնքներում, միջին ժամ-կետում.
 
-          մթերատվությունը բարձրացել է 20-25.0 %-ով,
 
-          ավելացել է անասնագլխաքանակը և անասնապահական տնտեսությունների եկա-մուտները:
 
Հաշվի առնելով ծրագրի դրական արդյունքները՝ 2015 թվականի երկրորդ եռամսյակից մեկնարկել է «Համայնքների գյուղա­տնտեսական ռեսուրսների կառա-վարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել 2019 թվականին:
 
          Նախորդ ծրագրում ներառված 6 մարզերին ավելացել է նաև Վայոց ձորի և Տավուշի մարզերը: Շուրջ 100 համայնքում իրականացվելու է անասնա­պահու­թյան զարգացմանն ուղղված ծրագրեր: Մասնավորապես, բոլոր համայնքներում նախատեսվում է հիմնադրել արոտօգ­տագործողների կոոպերատիվներ (2015թ. արդեն իսկ ձևավորվել է 30 կոոպերատիվ), տրամադրել անհրաժեշտ գյուղա-տնտեսա­կան տեխնիկա` շուրջ 800 միավոր, այդ թվում` 170 միավոր տրակտոր, արոտավայրերում կառուցել ջրարբիացման համակարգեր (նախնական հաշվարկ-ներով նախատեսվում է ջրարբիացնել շուրջ 160 հազ. հա արոտ, կառուցել 240 կմ ջրագիծ, տեղակայել 290 խմոց), աջակցել կոոպերատիվներին գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման գործում, բարեկարգել արոտավայրեր տանող ճանապարհները, աջակցել կոոպերատիվներին կաթի հավաքման և վերամշակ­ման կետերի հիմնման աշխա­տանքներում:
 
Ծրագրի շրջանակներում իրակացվելու են նաև արժեշղթայի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղա­տնտեսական մթերքների արտա­դրության, վերամշակման, փաթեթավորման և իրացման խնդիրների լուծմանը:
 
          Նշվածի հետ մեկտեղ գյուղական համայնքներում իրականացվում են նաև` «Բույսերի պաշտպանության», «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բար­ձրացման միջոցա­ռումների», «Գյուղական խորհրդատվական ծառայությունների» և այլ ծրագրեր:
 
          Ներկայումս գյուղատնտեսությունում կայունության փուլին բնորոշ իրավիճակ է, և մեր առաջիկա խնդիրն է զարգացման փուլին անցումը, որը հնարավոր է համարվում գյուղատնտեսությունում և վերամշակող արդյունաբերությունում նորա-գույն տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի կենսագործման շնորհիվ:
 
          Առաջիկա տարիներին որպես առաջնահերթ խնդիրներ մենք դիտարկում ենք գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը` արդյունաբերական հիմքի վրա: Ահա այն ուղղությունները որոնց վրա առավել ուշադրություն ենք դարձնելու`
 
-          կոոպերատիվների ստեղծում,
 
-          ինտենսիվ պտղատու այգիների հիմնում,
 
-          խաղողագործության զարգացում, սեղանի սորտերի ինտենսիվ այգիների հիմնում,
 
-          կաթիլային ոռոգման համակարգի ներդրում,
 
-          ժամանակակից ջերմոցային տնտեսությունների հիմնում,
 
-          վերամշակող ճյուղում նոր տեխնոլոգիաների ներդրում և տեսականու ընդլայնում,
 
-          անասնաբուծության տոհմային գործի բարելավում և մթերատվության բարձրացում,
 
-          օրգանական գյուղատնտեսության զարգացում,
 
-          ագրոտուրիզմի զարգացում:
 
Այս ուղղությամբ միջազգային և այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվում են միջոցառումներ ուղղված արդիական տեխնոլոգիաների, մասնավորապես` կաթիլային ոռոգման, կարկտա-պաշտպան ցանցաշերտերի ներդրմանը, հանրապետությունում այդ տեխնոլոգիական սարքավորումների արտադրության կազմակերպմանը, ջերմատնային տնտեսությունում և ձկնաբուծությունում ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառմանը:
 
          Միայն 2015 թվականին հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած շուրջ 50 հեկտար ջերմատնային տնտեսություն: Արդիական տեխնոլոգիաներն իրենց կիրառությունն են ունենում այգեգործությունում, մասնավորապես ընթացիկ տարում 300 հեկտարի վրա հիմնվել է ոռոգման և այլ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած պտղատու ինտենսիվ այգիներ: Այս գործընթացը շարունակվում է:
 
          Եվրասիական տնտեսական միության անդամակցութունը հեռանկար­ներ է բացում անդամ երկր­ների համար միմյանց շուկաներ մուտք գործելու, երրորդ երկրների նկատ-մամբ մրցակ­ցային առավելություններ ապահովելու առումով։ Այս ուղղությամբ ներկայումս էական դրական տեղաշարժեր են գրանցվել հատկապես թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացում: Այսօրվա դրությամբ արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանա-կահատվածի ցուցանիշը շուրջ 47 %-ով, բոլոր նախադրյալները կան արտահանման ծավալների կրկնապատկման համար:
 
2015թ. մեկնարկել է Եվրամիության արևելյան համագործակցության «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը, որի կարևորագույն բաղկացու-ցիչներից է կոոպերացիայի խթանումը և գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը:
 
          Հարգելի գործընկերներ, գյուղատնտեսությունում գրանցված դրական տեղաշարժերը որոշակիորեն արդյունք են նաև ոլորտի նկատմամբ վերջին տարիներին կիրառվող հարկային բարենպաստ քաղաքականության:  
 
Մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուներն ազատված են եկամտային հարկից և շահութահարկից: Գյուղատնտեսական ծագման մի շարք արտադրատեսակների, գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների` տոհմային կենդանիների, սերմացուների, տնկանյութի, տնկիների, պարարտանյութերի, թունաքիմիկատների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում` տրակտորների և կոմբայնների, ինչպես նաև ջերմոցային կոնստրուկցիաների, ջերմատնային արտադրությունում օգտագործվող հիմնական նյութերի ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Իսկ մի շարք կարևորագույն ռեսուրսների իրացումը (ներքին շրջանառությունը) նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկի վճարումից:
 
Գյուղական բնակավայրերում տնտեսության աշխուժացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը կնպաստի նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
 
Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման բարենպաստ պայմանները, ստացվող գյուղատնտեսական մթերքների յուրահատկությունը և որակական բարձր հատկանիշները, ինչպես նաև վարվող պետական քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել են ոլորտում ներդրումների աշխուժացման:
 
Եզրափակելով` հարկ եմ համարում նշել, որ, հիշատակվածի հետ մեկտեղ, գյուղատնտեսությունում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան իրականացվող պետական աջակցության, պետություն-մասնավոր հատված և միջազգային կազմակերպությունների համագործակցության ծրագրերի իրականացման արդյունքում:   
 
       Շնորհակալություն»։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play