Դեկտեմբերի 14-ին տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս


Դեկտեմբերի 14-ին տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս

  • 11-12-2010 18:23:34   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ից 16:30-ը Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպում է Թեղուտի պաշտպանության խումբ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը եւ Green Alternative (Կանաչ այլընտրանք) վրաստանյան հասարակական կազմակերպությունը: Կոնֆերանսի նպատակն է բացահայտել եւ քննարկել փորձագետների ու ոչ-կառավարական կազմակերպությունների մտահոգությունները` կապված Թեղուտի հանքավայրի հետ, որը տեղակայված է անդրսահմանային Դեբեդ գետի ավազանում, երկրաշարժերի ու սողանքների ենթակա տարածքում: Միջազգային կոնֆերանսին հրավիրվել են Հայաստանի եւ Վրաստանի պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ կոնվենցիաների, հանքարդյունահանող ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների ու հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ եւ լրագրողներ: Ըստ Թեղուտի պաշտպանության խմբի տարածած հաղորդագրության, կոնֆերանսի նախօրեին կազմակերպվում է այցելություն Թեղուտ` հանքավայրի ազդեցությանը ենթակա տարածքը մասնակիցներին ներկայացնելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play