Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակութունն Արցախում է


Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակութունն Արցախում է

  • 13-07-2015 21:18:49   |   |  Հասարակություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
 
Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական ոլորտներում Արցախին սատարելու, մեր հանրապետության մասին աշխարհին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում:
 
 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play