Հայաստանից արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն


Հայաստանից արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

  • 14-07-2015 14:38:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847  տոննայի դիմաց:
 
Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
 
Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ հայկական      թարմ պտուղ-բանջարեղենը   հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան,  Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա,Չեխիա , Նորվեգիա, Քուվեյթ :
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play