ԼՂՀ և ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունները համատեղ քննարկել են ոլորտի խնդիրները


ԼՂՀ և ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունները համատեղ քննարկել են ոլորտի խնդիրները

  • 18-07-2015 14:06:08   |   |  Քաղաքական
Հուլիսի 17-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության միջև տեղի է ունեցել խորհրդակցություն՝ համագործակցությունն ամրապնդելու և համակարգելու նպատակով։
խորհրդակցության ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են տեղեկատվական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու ուղիները և ձևերը։
 
Անդրադարձ է կատարվել տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման խնդիրներին։ Երկուստեք կարևորվել է երկու գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև պարբերաբար խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությունը։   
Քննարկումներն այնուհետև շարունակվել են ընդլայնված կազմով՝ ԼՂՀ պետական գերատեսչությունների մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ 
Նույն օրը խորհրդակցության մասնակիցներին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Կարեն Միրզոյանն ընդգծել է տեղեկատվական դաշտում համակարգված և նախաձեռնողական քաղաքականություն վարելու կարևորությունը։
 
URL: http://nkr.am/hy/news/2015-07-17/744/
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play