ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնաբերել է խախտումներ


ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնաբերել է խախտումներ

  • 20-07-2015 14:08:28   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1.67մլն.դրամ։
 
        ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13–18.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 785.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 780.67հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       
 
 Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       
    Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 154.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
    Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար անձի նկատմամբ կայացվել է 5.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
    Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման  համար անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 13.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
   Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 26.248հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     
   Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: 
    Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 502.2 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  
    Շիրակի տարածային բաժնի կողմից առանց անթափանց ծածկույթի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
        Ներքին վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 50.722հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  
      Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի երկու որոշում  և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Երևանի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում: 
     Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: 
 
         Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.67մլն.դրամ(տարվա սկզբից 151.25մլն.դր):
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play