Ըստ «Թրանսփերենսի ինտերնեշնլ»-ի, իրար սերտաճած քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանությունը<br />


Ըստ «Թրանսփերենսի ինտերնեշնլ»-ի, իրար սերտաճած քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանությունը

  • 09-12-2010 17:32:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոռուպցիան համակարգային բնույթ ունեցող ախտ է եւ դրա դեմ պայքարը նույնպես պետք է կրի համակարգային բնույթ` բոլոր ոլորտներում փոխկապակցված եւ հետեւողական քայլերի միջոցով: Այս մասին Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրը` դեկտեմբերի 9-ին, հայտարարել է «Թրանսփերենսի ինտերնեշնլ» կազմակերպության հակակոռուպցիոն կենտրոնը: Հայտարարության մեջ նշվում է, որ կոռուպցիոն բուրգի գագաթը չպետք է լինի անձեռնմխելի. համակարգային պայքարն անհնարին է, եթե երկրում առկա է անպատժելիության մթնոլորտ: «Բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն. իրար սերտաճած քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանությունը, իսկ բացարձակ իշխանությունը չի կարող գոյատեւել առանց կոռուպցիայի»,- ասվում է հայտարարությունում: Ըստ Կենտրոնի, կոռուպցիայի դեմ համակարգային պայքար նշանակում է պայքար նրա բոլոր, այդ թվում այնպիսի վտանգավոր դրսեւորումների դեմ, ինչպիսին են քաղաքական կոռուպցիան եւ իշխանության զավթումը: Իսկ դա նշանակում է, որ պետք է հարգվեն մարդու իրավունքներն ու ազատությունները, դատական համակարգը պետք է անկախ լինի, իսկ մամուլը չհալածվի, անցկացվեն արդար ու մրցակցային ընտրություններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն