Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև


Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև

  • 11-08-2015 12:59:35   | Հայաստան  |  Հայտարարություններ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Մարտակերտ:
 
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ հանդիպման ընթացքում  քննարկվել են Դավթաշեն վարչական շրջանի և Մարտակերտ քաղաքի միջև ձևավորված բարեկամության ամրապնդմանն առչվող ներկա և նախանշվող ծրագրերը:  Երևանյան պատվիրակության անդամները սոցիալական աջակցության նպատակով Մարտակերտին են նվիրաբերել գրականություն, կենցաղային իրեր, ինչպես նաև համակարգչային տեխնիկա` տեղի դպրոցներից մեկին տրամադրելու համար: Առաջիկայում փոխայցելությունները կշարունակվեն: 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play