Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև
11-08-2015 12:59:35 | Հայաստան | Հայտարարություններ
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Մարտակերտ:
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Դավթաշեն վարչական շրջանի և Մարտակերտ քաղաքի միջև ձևավորված բարեկամության ամրապնդմանն առչվող ներկա և նախանշվող ծրագրերը: Երևանյան պատվիրակության անդամները սոցիալական աջակցության նպատակով Մարտակերտին են նվիրաբերել գրականություն, կենցաղային իրեր, ինչպես նաև համակարգչային տեխնիկա` տեղի դպրոցներից մեկին տրամադրելու համար: Առաջիկայում փոխայցելությունները կշարունակվեն: