Տեղի են ունեցել հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ<br />


Տեղի են ունեցել հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ

  • 07-12-2010 14:38:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԵԾԱՄՈՐ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի են ունեցել հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ավարտելով հովվական ծառայությունը Գերմանիայի Հայոց թեմում, նշանակվել է Սուրբ Գեղարդավանքի վանահայր: ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հոգեւոր սպասավոր Տ. Տիրան քահանա Ավագյանը ծառայության է կոչվել ՀՀ Զինված ուժերի Հոգեւոր առաջնորդությունում: Արագածոտնի թեմում ժամանակավոր ծառայության կոչված Տ. Գնել քահանա Գաբրիելյանն իր հոգեւոր սպասավորությունը կշարունակի Գերմանիայի Հայոց թեմում:
Նոյյան տապան  -   Հասարակություն