Տեղեկատվություն միջազգային բորսաներում և աշխարհի որոշ երկրներում կաթի, Չեդդեր տեսակի պանրի և ցորենի գների վերաբերյալ


Տեղեկատվություն միջազգային բորսաներում և աշխարհի որոշ երկրներում կաթի, Չեդդեր տեսակի պանրի և ցորենի գների վերաբերյալ

  • 25-08-2015 13:16:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Կաթի գների վերաբերյալ
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի։
Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում։ NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։ 
Նվազումը պայմանավորված է յուրաքանչյուր տարի աշխարհում կաթի արտադրության ծավալների 1-2 %-ով ավելացմամբ, ինչի հետևանքով առաջանում է կաթի ավելցուկ։ 
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ երկրների դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շարունակումը առաջացրել է կաթնային արտադրանքի ավելցուկ, և ԵՄ երկրները ստիպված են սպառման նոր շուկաներ գտնել։
ԵՄ որոշ երկրներում կաթի գների դինամիկան 2014-2015թթ. հունիս ամսվա դրությամբ։
դրամ/կգ
  15/06/2014 15/06/2015 %
Բելգիա 201 144 -28.4
Բուլղարիա 189 133 -29.6
Դանիա 229 165 -27.9
Լատվիա 162 112 -30.9
Ֆրանիսա 201 165 -17.9
Գերմանիա 206 154 -25.2
Լատվիա 162 112 -30.9
Լիտվա 145 112 -22.8
Էստոնիա 178 133 -25.3
Լեհաստան 178 144 -19.1
Նիդերլանդներ 234 160 -31.6
Ռումինիա 162 112 -30.9
Ռուսաստան 232 168 -27.5
Բելառուս 135 121 -10.3
Ղազախստան 171 147 -14
Ղրղզստան 122 118 -3.2
Թուրքիա 153 138 -9.8
Ինչպես երևում է, ԵՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՄ երկրներում կաթի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է մինչև 30.9%։ Աղյուսակում նշված ԵՄ երկրներում  կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 173 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 127 դրամ։ Այսպիսով աղյուսակում նշված ԵՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 26.5% կամ 46 դրամ: 
Նոր Զելանդիայում կաթի գինը 2015թ. միայն մայիս ամսին նվազել է 5.9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում այն նվազել է մոտ 42%-ով։ Նմանատիպ իրավիճակ է նաև կաթ արտադրող խոշորագույն երկրներ համարվող  Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Օրինակ, Ավստրալիայում կաթի գինը նվազել է ընդամենը 12%-ով, իսկ ԱՄՆ-ում 11%-ով՝ կազմելով 36,2 ցենտ 1 կգ համար, կամ 173 դրամ։
Կաթի միջազգային գների անկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) երկրների կաթի գների վրա։ ԵՏՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՏՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 165 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 138.5 դրամ։ ԵՏՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 13.75% կամ 26.5 դրամ: 
Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում նույն պես նկատվում է կաթի գների անկում։ Մասնավորապես, Թուրքիայում 2014թ. համեմատ 2015թ. կաթի գինը նվազել է 9.8%  և կազմել է 138 դրամ/կգ։
 
Պանրի գների վերաբերյալ
Որոշ երկրներում պանրի (Չեդդեր) գները 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ։
դոլար/կգ
Օգոստոս 2014թ. Օգոստոս 2015թ. %
Ավստրալիա, Նոր Զելանդիա 4.2 
(1718 դրամ) 2.9
(1385 դրամ) -31
ԱՄՆ 4.8 
(1963 դրամ) 3.8
(1815 դրամ) -20.8
Գերմանիա 4.2
(1718 դրամ) 2.4
(1146 դրամ) -42.8
Լեհաստան 3.5
(1431 դրամ) 2.8
(1337 դրամ) -20
Միացյալ Թագավորություն 3.5
(1431 դրամ) 2.9
(1385 դրամ) -17.1
Ինչպես երևում է աղյուսակից Չեդդեր տեսակի պանրի գները նույն պես նվազել են։ Նվազման պատճառներից մեկը հադիսանում է կաթի գների անկումը համաշխարհային շուկայում։
 
Ցորենի գների վերաբերյալ
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն. տոննա ցորեն։ 
Ցորենի գները միջազգային շուկաներում համաձայն INDEXMUNDI-ի տվյալների։
 
 
 
*INDEXMUNDI-ի տվյալները կազմված են Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա։
Ինչպես երևում է գծապատկերից մեկ տարվա ընթացքում գրանցվել  է ցորենի գների անկում։ Մեկ տարվա ընթացքում ցորենի գինը նվազել է շուրջ 14.5%։ 2015թ. հունվար ամսից սկսած ցորենի գնի նվազման պատճառ են հանդիսացել մի շարք կազմակերպությունների կողմից բարձ բերքի վերաբերյալ կատարած կանխատեսումները։ 
Ռուսաստանի հարավային հատվածում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել։ Հուլիսի 10-ին արձանագրված գինը -11.1%-ով ցածր է ապրիլի 10-ին արձանագրված գնից։ Գնային նման տատանումը, պայմանավորված է ինչպես 2014թ. աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ։ Մասնավորապես, ՌԴ կառավարությունը ընթացիկ տարվա մայիսին որոշում ընդունեց 2015թ. մայիսի 15-ից վերացնել երկրից արտահանվող ցորենի վրա դեռևս նախորդ տարվանից սահմանված մաքսատուրքը, ինչը բնականորեն ևս ազդեց ցորենի գնի իջեցման վրա։ Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքն է 77748 դրամ (1 ռուբլին = է 6.82 դրամ)։
Աշխարհում ցորենի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ բորսաներում 2014թ. համեմատ 2015թ. նույնպես գրանցվել է գների անկում։ 
Ցորենի գնանշումների դինամիկան համաշխարհային բորսաներում 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ։
 
19.08.14թ. դոլար մեկ տոննայի դիմաց 18.08.15թ. դոլար մեկ տոննայի դիմաց +/- % մեկ տարվա ընթացքում Գինը ՀՀ դրամ/կգ
18.08.15
տվյալներով Փոխարժեք
$-դրամ
18.08.2015 դրությամբ
Ցորեն 477.62
СВОТ Չիկագո 204.7
(83558 դրամ) 183.8 
(87786 դրամ) -10.2 87.7
LIFFE Լոնդոն 201.6
(82293 դրամ) 178.6 
(85303 դրամ) -11.4 85.3
MATIF Փարիզ 230.4
(94049 դրամ) 192.4
(91894 դրամ) -16.4 91.8
 
CBOT Չիկագո և LIFFE Լոնդոն բորսաներում ցորենի գների դրամային արտահայտությամբ գնաճը պայմանավորված է փոխարծեքի տատանումից։ Միջազգային բորսաներում ապագայում արձանագրվող գների վրա անմիջական ազդեծությունն ունեն նաև մի շարք հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ-ի ՊԳԿ, USDA և այլն) 2016թ. համար կատարված կանխատեսումները։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play