«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Պտղնի գյուղում, որտեղ այսօր սպանություն է տեղի ունեցել, կատարվում քննչական գործողություններ, մասնավորապես՝ քննչական փորձարարություն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, իրավիճակը գյուղում լարվում է. սպանվածը, ով ապահով խավից էր, ազդեցիկ դիրք էր զբաղեցնում գյուղում, ուստի կասկածյալի անվտանգության հետ կապված որոշակի մտավախություն կա: Այդ պատճառով ոստիկանությունը բազմապատկել է իր ուժերը գյուղում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Պտղնի գյուղում այսօր սպանվել է 28-ամյա բնակիչը՝ համագյուղացու կողմից, վերջինս ձերբակալվել է:
Սպանությունը տեղի է ունեցել երկու համագյուղացիների միջև կենցաղային վիճաբանության հետևանքով: Ոգելից խմիչք օգտագործած տուժողը հայհոյել է, կասկածյալն էլ մտել է իր տուն, վերցրել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաձիգը և 500 մ հեռավորությունից կրակոցներ արձակել տուժողի կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով մահվան հանգեցրած չորս հրազենային վնասվածքներ: