Կառավարության «www.e-gov.am»-ը լավագույն նորարարական կայքն է Հայաստանում <br />


Կառավարության «www.e-gov.am»-ը լավագույն նորարարական կայքն է Հայաստանում

  • 06-12-2010 13:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ArmNet Awards 2010 էլեկտրոնային կայքերի մրցույթը եզրափակող մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: «Լավագույն նորարարություն» անվանակարգում միջազգային ժյուրիի կողմից միաձայն լավագույնն է ճանաչվել ՀՀ կառավարության www.e-gov.am կայքը: Մասնավորապես, բարձր է գնահատվել www.e-gov.am նախագծի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա ներդրված էլեկտրոնային գործիքների դերը ժողովրդավարացման գործընթացներում: ArmNet Awards 2010 մրցույթն անցկացվել է երկու փուլով 7 անվանակարգերում` դիզայն եւ հարմարավետություն, նորարարություն, տեխնիկական կատարում, բովանդակություն, տարվա առաջընթաց, գլխավոր մրցանակ եւ ժողովրդական ընտրություն: Մրցույթին մասնակցում էին 2008-2010թթ.-ի ընթացքում հայկական շուկայի համար ստեղծված, Հայաստանի, հայերի, հայկական սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները ներկայացնող եւ ամբողջությամբ Հայաստանում գրանցված ընկերության կողմից պատրաստված էլեկտրոնային կայքերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն