Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում


Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

  • 03-12-2010 22:07:33   | Հայաստան  |  Հասարակություն
Դեկտեմբերի 2-ին ժամը 16.45-ին Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրով ընթացող բեռնատար ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 19.28-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Ստեփանյանին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի 57ԼԼ495 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան:
Նոյյան տապան  -   Հասարակություն