Ամեն ինչ արվում է, որ Ռուսաստանը պետք լինի Հայաստանին՝ որպես բլեֆ. Քաղաքագետ


Ամեն ինչ արվում է, որ Ռուսաստանը պետք լինի Հայաստանին՝ որպես բլեֆ. Քաղաքագետ

  • 07-09-2015 17:03:40   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի գործառույթը

 

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների ընթացքում Ռուսաստանը Հայաստանում ոչ մի անգամ դեսպան չի նշանակել պարկեշտ մարդու: Վաշինգտոնում Հարրի Գիլմորը (ԱՄՆ հանգուցյալ նախկին դեսպանը Հայաստանում) ինձ պատմել է, որ իր ռուս գործընկեր Ստեպաշինն ասում էր, որ Հայաստանը կարող է գոյատեւել միայն Ռուսաստանի կազմում: Դա էլ հենց Հայաստանում Ռուսաստանի դեսպանների հավատամքն է:

 

Ռուսաստանի ներկայիս դեսպանը, որը հայտնի է որպես «վոլինկա», Հայաստանում իր գործունեությունը սկսեց բացահայտ լկտիությամբ, փորձելով միջամտել հայկական ԶԼՄ-ների գործունեությանը, ցուցումներ տալով արտաքին գործերի նախարարությանը եւ հնարավոր է բարձրաստիճան պաշտոնյաների: Նրան հաջողվեց տեղը դնել, եւ նա սսկվեց բավական երկար ժամանակով:

 

Հիմա երեւում է Մոսկվայի ուղղորդմամբ նա որոշել է հիշեցնել իր մասին եւ հայտարարել է, որ Իսլամական պետությունը սպառնում է Հայաստանին: Այդպիսով նա անցավ այն «երթուղով», որը գցել է Սերգեյ Կուրղինյանը, այսպես կոչված գրիբոյեդովյան ակումբի նիստին, որտեղ հավաքվում են ավարտված կոլաբորացիոնիստները, որոնք ծառայության մեջ են ռուսների մոտ:

 

Երկու հարյուրամյակ ռուսներն ունեին հայերին թուրքերով վախեցնելու բոլոր հիմքերը, հիմա դա քիչ ու անբովանդակ է թվացել, պետք է եկել նոր սպառնալիք: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Իսլամական պետությունը պարզապես գտածո է Ռուսաստանի համար, քանի որ պայմաններ է ստեղծում Մերձավոր Արեւելքի երկրներին զենք վաճառելու եւ ում ասես եւ ինչում ասես մեղադրելու համար:

 

Պետք է ասել, որ ռուսները երբեք մատնացույց չեն անում սպառնալիքներն՝ առանց դրանց դիմելու: Հասկանալի է դառնում, որ ռուսների համար օգտակար է Հարավային Կովկասում իսլամական պետության ջոկատների հայտնվելը: Տարածաշրջանային քաղաքականությունը փլուզվել է, ինչպես եւ մնացած քաղաքականությունը: Հարավային Կովկասն առայժմ խաղում է Ռուսաստանի հետ, ձեւ անելով, թե ռուսները դեռ ինչ որ հույսեր ունեն: Ռուսները ոչ մի հույս չեն կարող ունենալ, կան միայն պատրանքներ, որոնք շուտով կցրվեն:

 

Մինչ այդ, հարմար առիթ կա հայերին վախեցնելու համար, ինչպես նաեւ վրացիներին ու մյուսներին: Այս դիրքորոշումը համատեղվում է Թուրքիայի նպատակների ու քաղաքականության հետ: Հենց թուրքական քաղաքականությունն է հանգեցրել բազմաթիվ փախստականների հոսքին, որոնք պետք է ապակազմակերպեն Եվրոպական միությունը: Կարելի է վստահ լինել, որ թուրքերը նման տհաճություններ են պատրաստում նաեւ Ռուսաստանի համար, որը դեռ վստահ է, թե կհաջողվի խուսափել դրանից:

 

Սակայն գլխավորը ռուսների համար հետեւյալն է՝ կան հույսեր, որ քաոսի ու բնակչության զանգվածային հոսքերի պայմաններում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ կանեն համագործակցել Մերձավոր Արեւելքում: Թե ինչպես՝ դժվար է ասել: Նման համագործակցության ոչ մի տարբերակ հնարավոր չէ:

 

Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ Ռուսաստանն ինքը ընդունակ չէ միջամտել ռազմական գործողություններին՝ թե հարձակողական, թե պաշտպանական: Ռուսաստանը չունի անհրաժեշտ ռազմա-տեխնիկական միջոցներ նման գործողության համար, եւ դրա անգամ ոչ մեծ սցենարի դեպքում Ռուսաստանը լիովին կսնանկանա: Չխոսելով այն մասին, որ Ռուսաստանի բնակչությունը նվազագույն ցանկություն իսկ չունի մասնակցել այդ մսաղացին:

 

Հասկանալի է, որ Պուտինը պարբերաբար հայտարարություններ է անում բանավեճերում ու քննարկումներում տեղ ունենալու համար, ոչ ավելի: Սակայն դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ներկայիս Ռուսաստանի մասնակցությունը միջազգային գործերում դարձել է ավելի քան կասկածելի, քանի որ Ռուսաստանը ցույց է տվել, որ ընդունակ չէ լինել գործընկեր:

 

«Վոլինկայի» այս հայտարարությունն ուղղված չէ նորմալ հասարակությանը, որը չի կորցրել քաղաքական մտածողության ու բանավեճի ընդունակությունը: Այն ուղղված է ազգային պետականությանը հրաժեշտ տված ժողովրդի դեգեներատիվ մտածողությանը, որը մոռացել է, որ ինքը ազգ է: Հայաստանի քաղաքական դասը ժողովրդին հասցրել է հոգեւոր ու մենթալ լիակատար կապիտուլյացիայի եւ այդ ժողովրդի բոլոր հույսերը դրել Ռուսաստանի կեղտոտ մտադրությունների վրա:

 

Ժամանակին Կուրղինյանն ինձ համոզում էր, որ «եվրասիական գաղափարի ուժեղացումը, եվրասիական նախագծի զարգացումը կհանգեցնի Հայաստանի արժեզրկմանը Ռուսաստանի գլխավոր շտաբի համար»: Ընդհանուր առմամբ, Կուրղինյանը եվրասիական գաղափարը դիտարկում էր որպես հայեցակարգ, որը հակասում է կայսերական գաղափարին: Ներկայում Կուրղինյանը լռում է եվրասիականության հարցում եւ լիովին աջակցում է Պուտինին, որը ինչպես պրոֆան վերցրել է այդ գաղափարը եւ բավական միջոցներ դրել, առանց «եվրասիացիների» մասնակցության:

 

Կուրղինյանը պնդում էր, որ Իսլամական պետությունը ստեղծել է ԱՄՆ-ն, սակայն դա ասում էր մինչեւ այն ժամանակ, երբ ամերիկացիները Միջագետքում սկսեցին ռմբակոծել իսլամիստներին: Սակայն Կուրղինյանը վիրտուոզ է եւ նրա համար հեշտ է բանավեճեր վարելը, մոռանալով ավելի վաղ արած իր իսկ հայտարարությունները:

 

Ենթադրենք Իսլամական պետությունը սպառնում է Հայաստանին, ուրեմն Հայաստանին զենք չվաճառելու ժամանակն է, այլ անվճար տրամադրելու: Լավրովը Բաքվում խոստացել է արգելակել, իսկ հետո տապալել Հայաստանին հրթիռային տեխնիկայի մատակարարումը: Ահա եւ Ռուսաստանի ողջ քաղաքականությունը, լիովին պոռնկական:

 

Ամեն ինչ արվում է, որ Ռուսաստանը պետք լինի Հայաստանին, ընդ որում ոչ թե որպես իրական ուժ, այլ որպես բլեֆ, որը մատուցում են հայերը:

 

Լիովին հասկանալի է, որ պատրաստվում է ինչ որ ստոր բան հայկական արյան հաշվին: Երեւում է եկել է այդ մասին մանրամասն խոսելու ժամանակը, եթե այն բավականացնի: Օրինակ, Իսլամական պետության սպառնալիքի աղմուկի տակ կարելի է նաեւ հայերին ստիպել հրաժարվել Ղարաբաղից: Իսկ ուրիշ ի՞նչ:

 

Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը երկիրը հասցրել է տնտեսական ու քաղաքական աղետի եւ ստիպված է հեռանալ, սակայն երեւում է ուզում է հեռանալ դուռը շրխկացնելով, դա ընդունված է ռուսական քաղաքական ավանդույթում, ահա եւ առաջանում են սպառնալիքներ նախկին կայսրության տարբեր խաչուղիներում եւ անկյուններում:

 

Ռուսաստանն ինչպես որ կա

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն