Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ


Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ

  • 10-09-2015 19:13:38   | Ճապոնիա  |  Միջազգային

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տները: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Արևադարձային «Էթաու» փոթորկի ընթացքում անձրևից առաջացած հեղեղը ծածկել է երկրի արևելյան  հատվածը` հանգեցնելով խոշոր ջրհեղեղի: Ջրհեղեղի հոսանքը հիմնահատակ քանդել է տների հիմքերը, պոկել` ծառերն արմատներով:
Դեպքի վայր են ուղարկվել Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումներ` 12 ուղղաթիռ և 55 զինվորական: Շատ մարդկանց ստիպված են եղել վերցնել տների տանիքների վրայից, որտեղ նրանք բարձրացել են ջրհեղեղից փրկվելու համար:
Ընդհանուր առմամբ` տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ, 7 մարդ համարվում են անհետ կորած, իսկ 17-ը` ստացել է մարմնական վնասվածքներ: 
Ջրհեղեղի տարածքում է հայտնվել նաև «Ֆուկուսիմա 1»-ը, որտեղ 2011 թվականին տեղի էր ունեցել խոշոր վթար: 
Օդերևութաբանները կանխատեսել են, որ անձրևները կնահանջեն սեպտեմբերի 11-ից հետո: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play