Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարությունների միջեւ կայացավ հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը<br />


Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարությունների միջեւ կայացավ հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը

  • 03-12-2010 15:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 1-2-ին Երեւանում կայացավ Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեցին վիզաների, իրավական, հասարակական եւ արարողակարգային հարցեր: Նիստի արդյունքում երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական վարչությունների ղեկավարները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Նիստին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց նաեւ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, հանդիպումներ կազմակերպվեցին նաեւ իրանական պատվիրակության եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջեւ:
Նոյյան տապան  -   Քաղաքական