Թայլանդցի կուրսանտներին ստիպել են կոտրել սեփական սմարտֆոնները (տեսանյութ)


Թայլանդցի կուրսանտներին ստիպել են կոտրել սեփական սմարտֆոնները (տեսանյութ)

  • 17-09-2015 18:25:12   | Թաիլանդ  |  Հասարակություն



Թայլանդական զինվորական ուսումնական հաստատություններից մեկի դասախոսները որպես պատիժ կոտրել են կուրսանտների սմարթֆոնները, քանի որ վերջիններս խախտել են ուսումնական հաստատության կանոնները` իրենց մոտ ունենալով տեխնիկա: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:
 
Facebook-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես բարձրաստիճան կուրասանտները կանգնած են գետնին դրված սմարթֆոնների և բետոնե սալիկների կողքին և, երբ հրամանատարը հարցնում է, թե ինչ ֆիրմայի է պատկանում կուրսանտների սմարթֆոնները, երբ են գնել, թանկ են թե էժան, հարցերից հետո նա հրամայում է վերցնել բետոնե սալիկները և կոտրել դրանք: Տեսանյութի հրապարակումից հետո զարմացած դիտորդները հայտարարել են, որ հրամանատարների ընտրած պատժի տարբերակը շատ խիստ է և կարող էին սմարթֆոնները ջարդելու փոխարեն դասերի ընթացքում կարող էին դրանք առգրավել: 
Նոյյան տապան  -   Հասարակություն