Ներկայացվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը


Ներկայացվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը

  • 18-09-2015 18:29:22   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: 
Նիստի ընթացքում խորհրդին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը: Նշվել է, որ ծրագիրը սկսվել է այս տարի և նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 43 մլն դոլար, ընդգրկելու է հանրապետության բոլոր մարզերը, բացի Երևանից: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տարածքների համաչափ զարգացմանը՝ վարկային միջոցները հասանելի դարձնելով առավել կարիքավոր և խոցելի համայնքների համար: Ծրագիրն ուղղված է համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի մատչելիության՝ այդ թվում կրթական, առողջապահական, համայնքային օբյեկտների, համայնքային և միջհամայնքային ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի բարելավմանը:
Վարչապետը կարևորել է ծրագրով նախատեսված ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: 
 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play