Տաջիկստանի իշխանությունները մեղադրել են «Իսլամական վերածնունդ» կուսակցությանն ահաբեկչության նախապատրաստման մեջ


Տաջիկստանի իշխանությունները մեղադրել են «Իսլամական վերածնունդ» կուսակցությանն ահաբեկչության նախապատրաստման մեջ

  • 22-09-2015 13:05:25   | Տաջիկստան  |  Միջազգային

Տաջիկստանի իշխանությունները մեղադրել են Տաջիկստանի «Իսլամական վերածնունդ» կուսակցությանը Ազգային անվտանգության պետական կոմիտեի, Դուշանբեի միջազգային օդանավակայանի, Տաջիկստանի առաջին պետական հեռուստաալիքի և այլ կարևոր նշանակության տարածքների նկատմամբ ահաբեկչական գործոզություններ պլանավորելու մեջ:
Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости»-ին:
 
Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, կուսակցության ղեկավարությանըպատկանող աշխատանքային սենյակներում անցկացված ստուգումներին արդյունքում հայտնաբերվել են կարևոր պետական կառույցների սխեմաներ:  Հեռուստատեսային ռեպորտաժում ցուցադրվել են պետկան կարևոր կառույցների լուսանկարները, որոնք արվել են արբանյակից:
Ինչպես ակնկալվում է, այս շաբաթ «Իսլամական վերածնունդ» կուսակցության ձերբակալված ակտիվիստների նկատմամբ մեղադրանք կներկայացվի Քրեական օրենսգրքի ոչ պակաս, քան երեք հոդվածներով: 
Տաջիկստանի Գլխավոր դատախազությունը քննարկում է վերոնշյալ կուսակցությանը ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում ներգրավելու մասին:
Գլխավոր դատախազությունը կուսակցության առաջնորդ Մուհիդինա Քաբիրիին մեղադրել է պաշտպանության նախկին նախարար Նազարզոդիին աջակցելու մեջ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play