Տաջիկստանի իշխանությունները մեղադրել են «Իսլամական վերածնունդ» կուսակցությանն ահաբեկչության նախապատրաստման մեջ
22-09-2015 13:05:25 | Տաջիկստան | Միջազգային
Տաջիկստանի իշխանությունները մեղադրել են Տաջիկստանի «Իսլամական վերածնունդ» կուսակցությանը Ազգային անվտանգության պետական կոմիտեի, Դուշանբեի միջազգային օդանավակայանի, Տաջիկստանի առաջին պետական հեռուստաալիքի և այլ կարևոր նշանակության տարածքների նկատմամբ ահաբեկչական գործոզություններ պլանավորելու մեջ:
Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости»-ին:
Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, կուսակցության ղեկավարությանըպատկանող աշխատանքային սենյակներում անցկացված ստուգումներին արդյունքում հայտնաբերվել են կարևոր պետական կառույցների սխեմաներ: Հեռուստատեսային ռեպորտաժում ցուցադրվել են պետկան կարևոր կառույցների լուսանկարները, որոնք արվել են արբանյակից:
Ինչպես ակնկալվում է, այս շաբաթ «Իսլամական վերածնունդ» կուսակցության ձերբակալված ակտիվիստների նկատմամբ մեղադրանք կներկայացվի Քրեական օրենսգրքի ոչ պակաս, քան երեք հոդվածներով:
Տաջիկստանի Գլխավոր դատախազությունը քննարկում է վերոնշյալ կուսակցությանը ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում ներգրավելու մասին:
Գլխավոր դատախազությունը կուսակցության առաջնորդ Մուհիդինա Քաբիրիին մեղադրել է պաշտպանության նախկին նախարար Նազարզոդիին աջակցելու մեջ: