Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ. ԼՂՀ ՊՆ


Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ. ԼՂՀ ՊՆ

  • 29-09-2015 12:17:08   |   |  Քաղաքական

 
Երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին:
 
Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով /զորակոչվել է 13.01.2015/, Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով /զորակոչվել է 28.04.2015/, Նիջաթ Մեհման օղլու Յարաև /զորակոչվել է 08.12.2014/, Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով /զորակոչվել է 08.12.2014/, Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով /զորակոչվել է 15.12.2014/ և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով /զորակոչվել է 18.07.2014/:
 
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play