Վաճառքի է հանվել SMS-ներ և հեռախոսազանգեր կոդավորող Blackphone 2 «գերպաշտպանված» սմարթֆոնը


Վաճառքի է հանվել SMS-ներ և հեռախոսազանգեր կոդավորող Blackphone 2 «գերպաշտպանված» սմարթֆոնը

  • 29-09-2015 19:17:30   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Silent Circle ընկերությունը վաճառքի է հանել Blackphone 2 «գերպաշտպանված» սմարթֆոնը, որը կոդավորում է ինչպես SMS հաղորդագրությունները, այնպես էլ հեռախոսազանգերը:
 
Սարքավորումը ստացել է 1.7 ԳՀց հաճախականությամբ ութմիջուկ Snapdragon 615 պրոցեսոր, 1920x1080 պիքսել թողունակությամբ 5.5 դյույմանոց սենսորային ցուցասարք, 13/5 Մպ տեսախցիկներ, 3/32 Գբ հիշողություններ, microSD բնիկ մինչև (128 Գբ), 3060 մԱ/ժ տարողությամբ մարտկոց: Որպես օպերացիոն համակարգ ծառայում է  Silent OS-ը, որը հանդիսանում է Android-ի մոդեռնիզացված տարբերակը: Անգամ Wi-Fi ցանցին միանալիս, հեռախոսն ապահովում է անվտանգության լրացուցիչ մակարդակ: 
ԱՄՆ-ում սարքը վաճառվում է 800 դոլարով: 
 
Նյութի աղբյուն այստեղ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play