Կոշում գործող մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնի ծառայություններից օգնտվում են նաև հարակից 16 գյուղերի և քաղաքների բնակիչները


Կոշում գործող մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնի ծառայություններից օգնտվում են նաև հարակից 16 գյուղերի և քաղաքների բնակիչները

  • 30-09-2015 20:00:00   | Հայաստան  |  Բարեգործություն

«Արմենակ և Աննա Թադեոսեանների» անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնի ծառայությունները չեն սահմանափակվում միայն Կոշ համայնքով: 
 
Այս մասին սեպտեմբերի 30-ին ոչ պաշտոնական ընկերական շրջայցի ընթացքում  բիզնեսի ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացրել է «Արմենակ և Աննա Թադեոսեանների» անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնի ղեկավար, վնասվածքաբան-օրթոպեդ Զավեն Քոլոյանը:
Ըստ նրա` կենտրոնի ծառայություններից օգտվում են նաև Արագածոտնի մարզի  հարակից 16 գյուղերից և քաղաքներից,մասնավորապես,  Արթիկից, Էջմիածնից, Թալինից, Աշտարակից և Գյումրիից  ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաները, ովքեր  առողջական լուրջ խնդիրների պատճառով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից:
 Զ. Քոլոյանի փոխանցմամբ` վերոնշյալ կենտրոնն իր գործունեության առաջին իսկ օրվանից սոցիալապես անապահով ընտանիքների ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաներին տրամադրում  է վերականգնողական և խնամքի ծառայություններ, որոնք իրականացվում են ցերեկային ժամերին, իսկ երեկոյան երեխաներից յուրաքանչյուրին տեղափոխում են իրենց տուն: 
«Կենտրոնն իր 2 տարվա աշխատանքային գործունեության  արդյունքում  արդեն սպասարկում է 27 երեխայի և հնարավորություն ունի սպասարկելու մինչև 50 երեխայի, սակայն համաձյան վիճակագրական տվյալների`  տարածաշրջանում կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների կարիքն ունի շուրջ 80 երեխա»,- ասել է Զ. Քոլոյանը` հավելելով, որ իրենք այժմ կենտրոնի բարերարների և հովանավորների օժանդակությամբ փորձում են օգնել հատուկ կարքիներով երեխաներ ունեցող հնարավորինս շատ ընտանիքների:
Նա  տեղեկացրել է, որ վերականգնողական և խնամքի ծառայութուններ ստանալուն զուգահեռ երեխաները կենտրոնի ընդարձակ խաղասենյակում մասնակցում են նաև խմբային խաղերի և կազմակերպում են իրենց  ժամանացը բացօթյա խաղահրապարակներում. «Այս հարցում երեխաներին լավագույնս աջակցում են կենտրոնում  աշխատող բարձրակարգ և փորձառու մասնագետները, ովքեր ջանք չեն խնայում երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար»,- ասել է Զ. Քոլոյանը: 
Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են  կենտրոնի գործունեության ուղղություններին, պայմաններին, հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, իրականացված բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքներին: 
Ոչ պաշտոնական շրջայցի նպատակն է եղել  ստեղծել համապատասխան համագործակցային հարթակներ սոցիալապես պատասխանատու բիզնեսի, ԶԼՄ-ների և հասարակական հատվածի միջև, ինչը հնարավորություն կտա բոլոր հնարավոր ռեսուրսների մեկտեղման միջոցով սատարել կենտրոնին իրականացնելու բարեգործական  առաքելություն` ուղղված Արագածոտնի մարզի ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաների կարիքների բավարարմանը, հոգածությանը և նրանց սոցիալ-առողջապահական խնդիրների բարձրաձայնմանը:
Նշենք, որ «Արմենակ և Աննա Թադեոսեանների» անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը հիմանդրվել է 2013 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում:  Այն իր մեջ ներառում է մասնագիտացված ստորաբաժանումներ և ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս երեխաներին ստանալ բոլոր անհրաժեշտ վերականգնողական (ֆիզիոթերապիայի, hիդրոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի, արտթերապիստի և երաժշտական էրգոթերապիայի) ծառայություները մեկ տեղում:
Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել են նաև առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր ձևաչափերը:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play