ԻՊ զինյալները գնդակահարել են իրաքյան մարդաշատ ալ-Բունիմար ցեղի 70 ներկայացուցչի


ԻՊ զինյալները գնդակահարել են իրաքյան մարդաշատ ալ-Բունիմար ցեղի 70 ներկայացուցչի

  • 05-10-2015 18:35:53   | Իրաք  |  Միջազգային

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաշվեհարդար է տեսել իրանական Անբար նահանգի մարդաշատ ցեղերից մեկի` ալ-Բունիմարի շուրջ 70 ներկայացուցիչների հետ:
Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով տվյալ ցեղային համայնքի առաջնորդ Նաիմ ալ Կաուդին:
 
Նրա խոսքերով` ԻՊ զինյալները նախորդ գիշեր առևանգել են ալ-Բունիմար ցեղից 70 մարդու, ովքեր բնակվում են Էս-Սարսար նահանգում` Ռամանդի քաղաքի հյուսիսում: 
«Նրանք ծայրահեղականների կողմից գնդակահարվել են իրենց տներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- մանրամասնել է ալ-Կաուդը: 
Վերջինս նաև հավելել է, որ գնդակահարված իրաքցիները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի դուրս եկած ոստիկանության, աշխարհազորայինների և բանակի շարքերն անցածների հայրերն են ու քույրերը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play