«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները կոչ են անում տապալել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը (Տեսագրություն)


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները կոչ են անում տապալել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը (Տեսագրություն)

  • 06-10-2015 14:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 6-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում  «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները ամփոփեցին մինչ օրս  իրենց կողմից  իրականացրած գործողությունների արդյունքները, հանդես եկան հայտարարությամբ և ներկայացրեցին իրենց հետագա անելիքները։
 
Բանախոսներն են՝
 
Արշակ Մուսախանյանը և  Հրայր Մանուկյանը
 
Չե՛ք անցկացնի»-ն կոչ է անում աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած գործողություններին և հանդես է գալիս հայտարարությամբ.
 
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժման՝ երեկ Ազգային ժողովի մոտ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ֆիզիկական ուժի գործադրմամբ ապօրինաբար՝ առանց որևէ իրավական հիմքեր ունենալու բերման է ենթարկել ակցիայի մասնակից թվով 21 քաղաքացու, այդ թվում՝ նախաձեռնության անդամների: 
 
Ոստիկանության բաժնում առանց որևէ հիմնավորման շուրջ երեք ժամ սահմանափակվել է ինչպես քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, այնպես էլ՝ Հայաստանի օրենդրության մի շարք դրույթներ: Մասնավորապես, ապօրինաբար բերման ենթարկված քաղաքացիներին տևական ժամանակ հնարավորություն չի ընձեռվել հանդիպել փաստաբաններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամներին: 
 
«Չե՛ք անցկացնի»-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները և կոչ է անում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին ու շարժումներին, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներին ու դեսպանատներին աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած ապօրինի գործողություններին ու համարժեքորեն արձագանքել դրանց՝ հետագայում նմանատիպ գործելաոճը կանխարգելելու նպատակով:
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.Հ 2TV
2. NT.am
3.Aravot.am
4.Mamul.am
5. Armradio.am
6.Arminfo.am
7.Azatutyun.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play