Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացում Հայկազյան համալսարանում


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացում Հայկազյան համալսարանում

  • 12-10-2015 19:39:12   | Լիբանան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 10-ին Բեյրութում՝ Հայկազյան համալսարանի պարտեզում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերով հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, կրոնական առաջնորդներ, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, ազգային կառույցների, լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
 
Միջոցառումը նախաձեռնել էր Լիբանանի «Հայրենակցական միությունների տիկնանց համախումբը»՝ Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայկազյան համալսարանի հետ գործակցությամբ:
 
Մասնակիցներին իրենց խոսքն ուղղեցին Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական կոմիտեի ատենապետ Սեդա Խդշյանը և Լիբանանի «Հայրենակցական միությունների տիկնանց համախմբման» ատենապետ Մարո Բալաբանյանը:
 
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/10/10/gen_monument_Leb/
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play