ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կիրառել է պատժամիջոցներ


ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կիրառել է պատժամիջոցներ

  • 19-10-2015 18:36:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12–16.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 230.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 428.65 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
 Մասնավորապես`  
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  
   Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 428.65հազ.դր ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                    
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ  
  Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 
Հողերի պահպանության ոլորտ  
 Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: 
 Ապօրինի որս
    Երևանի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 20.0կգ /50հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Ա. և Պ.Աբրահամյանների բարեգործական ճաշարան և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:   
   Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի  կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 20.0կգ /180հատ/ <<կարաս>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 <<Հեքիաթ>> մանկապարտեզ:
       Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.17մլն.դրամ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play