Փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով


Փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով

  • 22-10-2015 12:59:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունն ընդունել է «1988-1992թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում, որի նպատակը երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելն է:
 
Որոշմամբ՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: 
Կառավարությունը հաստատել է Շիրակի և Արմավիրի մարզերում բնակարաններ ստացող բնակիչների ցանկը: Մարզպետները, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգօրյա ժամկետում, նշված ընտանիքների հետ պետք է կնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր:
 
Բարձրլեռնային վայրերում աշխատելու համար կտրվի լրավճար
 
Կառավարությունը սահմանել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կազմում է ամսական 8000 դրամ: Որոշմամբ առաջարկվում է պահպանել պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը՝ որպես լրավճար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play