Փարիզում նորաձևության շոուի ընթացքում ցուցադրվել են շոկոլադից պատրաստված զգեստներ


Փարիզում նորաձևության շոուի ընթացքում ցուցադրվել են շոկոլադից պատրաստված զգեստներ

  • 28-10-2015 15:47:29   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Փարիզում բացվել է Շոկոլադի սրահ, որն աշխարհում համարվում է ամենամեծ շոկոլադային փառատոնը: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով The Telegraph-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ըստ ավանդույթի, ամենավառ շոուն եղել է նորաձևության ցուցադրությունը, որի ընթացքում ֆրանսիական երգարվեստի, կինոյի և հեռուստատեսության 15 աստղեր դուրս են եկել պոդիում` իրենց հագին կրելով և ներկայացնելով շոկոլադից պատրաստված զգեստներ:
Նշվում է, որ այդ զգեստները հեռանկարային մոդելավորողների և հանրահռչակ շոկոլադ պատրաստողների համատեղ ջանքերի արդյունքն են: 
Salon du Chocolat-ի այցելուները կարող են տեսնել զգեստները ինչպես նորաձևության շոուների, այնպես էլ հատուկ ցուցահանդեսների ընթացքում:
Ավելի վաղ, նշվել էր, որ Salon du Chocolat-ը Ֆրանսիայի ամենահայտնի գաստրոնոմիկ իրադարձություններից է: Առաջին ցուցահանդեսը բացվել է Փարիզում 1994 թվականին և այդ օրվանից հասցրել է լինել աշխարհի խոշորագույն քաղաքաներում` Նյու Յորք, Տոկիո, Մոսկվա, Պեկին և Շանհայ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն