ՀՀ Նախագահն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան


ՀՀ Նախագահն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան

  • 30-10-2015 10:10:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:
 
Այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձր ղեկավարության` Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության օրակարգն ու կնախանշվեն այն առաջ մղելու նոր հեռանկարները:
 
Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նաև ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play